ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.04.2014 | 00:06

Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին՝ քո անարգանքը։ Քեզ վրա պիտի նետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և խայտառակ պիտի անեմ քեզ։ Եվ այնպես պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի և ասի. «Խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։


Նավում 3. 4-7

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ